Նոր նշանակում Կառավարությունում
Քաղաքական
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
Ինչպես տեղեկանում ենք gov.am կայքից, որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ