Բեռլինը՝ 1945 թվականի հուլիսին. բացառիկ գունավոր կադրեր (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բեռլինը՝ 1945 թվականի հուլիսին... Kronos Media ընկերությունը ներկայացրել է վավերագրական բացառիկ գունավոր կադրեր, որոնք պատկերում են պատերազմական գործողություններից հետո ավերակների վերածված Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը 1945 թվականի հուլիսին:
Բեռլինի ճակատամարտը տևեց 1945-ի ապրիլի 16-ից՝ մինչև մայիսի 2-ը: Սովետական զորքերի հարձակման այդ օրերին կատաղի մարտեր էին ընթանում բառացիորեն ամեն շենքի համար: Կողմերը տվեցին հարյուր հազարավոր զոհեր, որոնց իրական թվաքանակը այդպես էլ հայտնի չէ մինչ հիմա: Կադրերում կտեսնեք Բրանդենբուրգյան դարպասները, Ռայխստագը, Adlon հյուրանոցը, Unter den Linden բուլվարը, փողոցով կրկին ընթացող տրամվայը, նաև՝ փլատակների մաքրման աշխատանքների դուրս եկած Բեռլինի կանանց»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)