«Լիվերպուլ»-«Լիդս» հանդիպմանը ֆուտբոլիստներն ու երկրպագուները հարգել են ավիաաղետի հետևանքով մահացած ֆուտբոլիստների հիշատակը (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, «Լիվերպուլ»-ի և «Լիդս»-ի միջև հանդիպումից առաջ՝ մեկ րոպե լռությամբ ֆուտբոլիստները և երկրպագուները հարգել են Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակը: Կործանված ինքնաթիռում եղել են բրազիլական «Շապեկոնեսե» ակումբի ֆուտբոլիստները:
«Լիվերպուլ»-ի երկրպագուները լռության րոպեից առաջ կատարել են թիմի «You’ll Never Walk Alone» երգը:
Ինքնաթիռի կործանման արդյունքում մահացել է 71 մարդ, ողջ մնացել 6-ը, որոնցից երեք ֆուտբոլիստ, անձնակազմի երկու անդամ և մեկ լրագրող:
Բրազիլական ակումբի դարպասապահ Դանիլո Պադիլյան մահացել է հիվանդանոցում:
Տեսանյութը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու