Երևանի «Դինամո»-ն` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում
Սպորտ
Դեկտեմբերի 8-9-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի 3-րդ առաջնությունը: Ինչպես նախորդ 2 տարիներին՝ Հայաստանը կներկայացնի Երևանի «Դինամո»-ն:
«Դինամո»-ի գլխավոր մարզիչ Արսեն Մակվեցյանը տեղեկացրեց, որ թիմը նախ մարզվել է ՀՀ երիտասարդական հավաքականի հետ, իսկ այս օրերին նախապատրաստվում է մեծահասակների ընտրանու հետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքից: «Դինամո»-ի կազմում այս անգամ ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Ռուբեն Ղարիբյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանն ու Վաչիկ Եղիազարյանը (երկուսն էլ 130 կգ): «Դինամոն» մրցավայր է մեկնելու դեկտեմբերի 6-ին:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի «Տաշիր» անվանումը կրող ակումբի թիմն էլ 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը կներկայացնի ազատ ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի առաջնությունում: Այս տարի թիմային այդ պատասխանատու և կարևոր ստուգատեսը կայանալու է ուկրաինական Խարկով քաղաքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: «Տաշիր»-ն էլ ազատ ոճի ըմբշամարտի 2015 թ. աշխարհի 2-րդ առաջնությունում 12 երկրի 15 թիմերի մրցապայքարում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու