Ռուս օդաչուները ՄիԳ-29 կործանիչներով վարժանքներ են կատարում Հայաստանի երկնքում
Ռուսաստան
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված Էրեբունի ավիաբազայի օդաչուները չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով ձեռնամուխ են եղել օդային մարտի տարրերի փորձարկմանը եւ պայմանական հակառակորդի վրա գրոհի բարձրագույն պիլոտաժի ֆիգուրների կատարմանը:
Ինչպես տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից, երկու շաբաթվա ընթացքում օդաչուները կիրականացնեն օդային թիրախների կալանման թռիչքներ՝ հայտնաբերելով ու վնասազերծելով պայմանական սահմանախախտ-ինքնաթիռը:
Զորամիավորման օդաչուական անձնակազմին օդային մարտին պատրաստելիս հատուկ ուշադրություն է դարձվելու ինքնաթիռի վարման տեխնիկային վերթիռի եւ վայրէջքի ժամանակ, բարձրլեռնային տեղանքի պայմաններում օդային ու ցամաքային թիրախների վրա ուսումնական գրոհներ ձեռնարկելիս: Նաեւ «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում կփորձարկվեն օդաչուների կողմից պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի եւ ռազմական տեխնիկայի ոչնչացման գործողությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)