Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն և Անդրեա Մարտինը կոչ են արել մասնակցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի գալա-համերգին
Այլ
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմ Հենքսը կոչ է արել բոլորին դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա-համերգին, որի ժամանակ հանգանակություն կկազմակերպվի հիմնադրամի համար:Տեսաուղերձում Հենքսն ասում է. «Ես չեմ կարող լինել այնտեղ, ինչն ինձ հիմար վիճակի մեջ է դնում, քանի որ ես հեշտությամբ բաց չեմ թողնում Չիփրիանիում մատուցվող ճաշերը: Խնդրում եմ մասնակցեք գալա-համերգին, բացահայտեք ձեր հայկական արմատները, իսկ եթե դուք հայ չեք, ուղղակի վայելեք երեկոն Չիփրիանիում: Աստված օրհնի»:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գալա-համերգին մասնակցելու են նաև ամերիկյան հայտնի երգիչ Արիանա Գրանդեն և հայկական արմատներով դերասանուհի Անդրեա Մարտինը: «Շնորհավորանքներս, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ: Կհանդիպենք գալա-համերգին: Սիրում ենք քեզ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ: Շտապեք գնել ձեր տոմսերը»,- ասվում է երգչուհիների տեսանյութում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ