Կլասիկոյի ողջ հասույթը կփոխանցվի «Շապեկոենսե»-ին
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» որոշում են կայացրել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի Էլ կլասիկոյի ողջ հասույթը փոխանցել «Շապեկոենսե» ակումբին, որի ֆուտբոլիստները մահացել են Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։ Այս մասին գրում է Midiarrio-ն։
Հիշեցնենք, որ բրազիլական ակումբի ֆուտբոլիստները մեկնելիս են եղել Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչին մասնկացելու համար։
Ողջ են մնացել միայն երկու ֆուտբոլիստ։
Էլ կլասիկոն տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին՝ կատալոնացիների դաշտում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու