«Այդ կիսաանգրագետ տհասները». Գագիկ Սուրենյանը զայրացել է
Հասարակություն
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բնապահպանության նախարարությունը պարզել է, որ ծառի (հացենի տեսակի, 60սմ տրամագծով) վնասված մասը պատված է եղել ծծմբական թթվի շաղախով, ինչը կարող է ազդել ծառի հետագա կենսունակության վրա:
Ծառերի ոչնչացմամբ զբաղված մանյակները չեն մտածում, թե ինչ են թողնում իրենց սերունդներին, Երևանը ուզում են դարձնել քարե անապատ: Այդ կիսանգրագետ տհասները անգամ չեն հասկանում ինչ լուրջ կլիմայական փոփոխությունների ռիսկերով է հղի կանաչ տարածքների ոչնչացումը: Գրեմ, թող հասկանան: Կանաչ տարածքների ոչնչացումը՝ առաջինը, քաղաքում մեծացնում է թթվածնաքաղցը, երկրորդ' կրկնակի անգամ մեծանում է ուժեղ շոգերի կամ ուժեղ ցրտերի, ուժեղ քամիների, տեղատարափ տեղումների և այլ կլիմայական էքստրեմումների հավնականությունը: Ողջ աշխարհը պայքարում է բնության արհավիրքների դեմ, իսկ մենք, մեծացնում ենք արհավիրքներին դիմագրավելու ռիսկերը: Սա լուծման կարիք ունեցող հրատապ խնդիր է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ