Ոգևորիչ էր թե թիմի, թե իմ խաղը. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Վեստ Հեմ»-ի դեմ հանդիպմանը «Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթանակին:
«Ոգևորիչ էր թե թիմի, թե իմ խաղը: Մենք լավ աշխատեցինք և արեցինք հնարավոր ամեն բան, որ հաղթենք: Կիրակի «Վեստ Հեմ»-ի դեմ խաղում չստացվեց հաղթանակ տոնել, բայց այս անգամ ստացվեց: Պետք է շարունակենք այս կերպ»,- խաղից հետո ասել է Մխիթարյանը:
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեստեր Յունայթեդ»-ը «Վեստ Հեմ»-ին հաղթել է 4:1 հաշվով:
Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու