Բռնցքամարտի հավաքականը կրկին կգլխավորի Դավիթ Թորոսյանը
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Դավիթ Թորոսյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովի ընթացքում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրեց նոր մարզչին, ով մեկ տարի առաջ ևս գլխավորում էր թիմը: «Թորոսյանն իր ծրագրերն իրագործելու հնարավորություն չունեցավ, քանի որ Օլիմպիական խաղերը շատ մոտ էին: Ցանկանում ենք վերականգել բռնցքամարտի հայկական դպրոցի հին ավանդույթները»,-լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Հաշվետվությամբ հանդես եկան հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, երիտասարդական հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովի ընթացքում քննարկվող հարցերի շրջանակում ֆեդերացիայի նախագահի նոր տեղակալ նշանակվեց Արամ Դավթյանը, ով կզբաղվի AIBA-ի Հայաստանի ֆեդերացիայի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ կապված խնդիրներով:
Ֆեդերացիայի նախագահի պահանջով՝ համաժողովին մասնակցում էին նաև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու