Ռոնալդինյոն ու Ռիկելմեն պատրաստ են խաղալ բրազիլական «Շապեկոենսեում»
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Խուան Ռոման Ռիկելմեն պատրաստակամություն են հայտնել խաղալ բրազիլական «Շապեկոենսե» ակումբում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն Ռոնալդինյոյի գործակալը Ռոբետոե Ասիսը հայտնել է, որ ֆուտբոլիստը պատրաստ է սկսել բանակցությունները, եթե իրենց հետ ինչ-որ մեկը կապ հաստատի:
Ռոնալդինյոն 2015թ-ի աշնանը լքել էր «Ֆլումինենսեն», որից հետո դեռ հանդես չի եկել պրոֆեսիոնալ ակումբում: 38-ամյա Ռիկելեմ կարիերայի ավարտի մասին հայտարարել է 2015թ-ի սկզբին:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում «Շապեկոենսե» ակումբի ինքնաթիռը կործանվել էր: Մահացել է 71 մարդ` ֆուտբոլիստներ, ակումբի անձնակազմը, լրագրողներ, ինքնաթիռի աշխատակազմը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու