«Հրապարակ». «Ժառանգությանն» առաջիկա օրերին բարդ նիստ է սպասվում. սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին վարչության «պատմական» նիստ կհրավիրի՝ որոշելու ընտրություններին մասնակցելու հարցը:
Վարչությունն սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որը մեկնել է ԱՄՆ՝ քեռու մահվան արարողությանը մասնակցելու։ Քեռին նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանի մորեղբայրն է: Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, կարելի է ասել, փոխարինում է հորը՝ կուսակցության կուրացիայով է զբաղված: Իսկ Րաֆֆին շատ չի ուշանա:
Նշենք, որ վարչությունում ընտրություններին դաշինքով մասնակցության կողմնակիցները գերակշռում են, նրանք պնդում են, որ դաշինքին կողմ չէ Զարուհի Փոստանջյանը:
Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում Զարուհուն չեն «զոհաբերի»՝ հասկանալով, որ նա է կուսակցության վարկանիշը: Այնպես որ, բարդ նիստ է սպասվում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան