«Հրապարակ». Հովիկ Աբրահմյանը ՀՀԿ համագումարից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նորընտիր ԳՄ-ի անդրանիկ նիստին, որին առաջին անգամ մասնակցում էին ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը և նորերը, չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը։
Նա ՀՀԿ համագումարից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից: Ծա՞նր է տանում նորագիրների «միջավայրը»՝ հարցրել է «Հրապարակ»-ն իր
աղբյուրին։ «Չեմ կարծում, իր մեկնելու մասին նա տեղեկացրել է նախագահին։
Որոշ տեղեկություններով, մեկնել է առողջական խնդիրներով»: Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչը ռեյտինգայինով է առաջադրվելու Արարատի մարզում և մնալու է ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ: «Նման խնդիրներ այս պահին չեն քննարկվում. դեռ պետք է խորհրդի նիստ տեղի ունենա»:
Ի դեպ, ԳՄ նիստի օրը Ֆրանսիայից Հայաստան է վերադարձել ծննդյան օրն ազգուտակով Մոնակոյում նշած Գագիկ Ծառուկյանը' փեսա Կարապետ Գուլոյանի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ