Հուսով եմ` «Ռեալ»-ի դեմ խաղում «Բարսա»-ն ցույց կտա, թե ինչ է իրենից ներկայացնում. Գվարդիոլա
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է այսօր կայանալիք Էլ կլասիկոյին և հույս հայտնել, որ կատալոնյան թիմը հաղթանակի կհասնի:
«Չեմ կարծում, որ «Բարսա»-ն Ազգային առաջնությունում անհաջող է հանդես գալիս: Թիմը պայքարելու է չեմպիոնի կոչման համար: Այդքան հաղթանակ տոնած թիմերի համար երբեմն օգտակար է պարտվելը: Հուսով եմ, որ «Ռեալ»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ն ցույց կտա, թե ինչ է իրենից ներկայացնում», -Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 19:15-ին է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու