«Այաքս»-ի երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Յունայթեդ»
Սպորտ
Ամստերդամի «Այաքս»-ի երիտասարդ կիսապաշտպան Միլլեն Բարսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին գրում է goal.com-ը:
«Այաքս»-ի Մ17 թիմի 16-ամյա ֆուտբոլիստը դեռևս հոկտեմբերին էր համաձայնվել մանչեսթերյան թիմում հանդես գալ: Այս տեղեկությունն արդեն հաստատել է նաև ֆուտբոլիստի հայրը:
Կիսապաշտպանին ցանկանում էին ձեռք բերել նաև «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:
«Նա Ամստերդամում անցկացրել է 9 մրցաշրջան, բայց միշտ երազել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում,- նշել է ֆուտբոլիստի հայրը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու