Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործչին Թուրքիայում սպառնում է 135 տարվա ազատազրկում
Հայաստան
Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 8-րդ դատարանն ընդունել է Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելին 135 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով Դիարբեքիրի հանրապետական դատախազության մեղադրականը: Այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը:
Նոյեմբերի 6-ին կալանավորված Թունջելը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի քարոզչությունն իրականացնելու» մեջ 2012-2016 թվականների ընթացքում 16 միջոցառման մասնակցելու, դրանց ժամանակ հայտարարություններ անելու հիմնավորմամբ:
Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով: 2014 թվականին նա, լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության < /i>համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրեր պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)