«Բարսելոնա» -«Ռեալ» դիմակայությունը հաղթող չունեցավ (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումը. կատալոնյան «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում հյուրընկալեց «Ռեալին»:
Դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման 53-րդ րոպեին Նեյմարի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը հաշվի մեջ առաջ մղեց «կապտանռնագույններին», իսկ խաղավարտին` 90-րդ րոպեին Սերխիո Ռամոսը «Ռեալին» փրկեց պարտությունից:
Այս հանդիպումից հետո մադրիդցիները Լա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում են 34 միավոր, Էնրիկեի թիմը իր ակտիվում ունի 28 միավոր:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու