Վթար Եղվարդի ավտոճանապարհին. 3 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.02-ին տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին "Opel Corsa" մակնիշի 34 TZ 765 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 6 մ) և կողաշրջվել (վարորդ՝ 1979 թ. ծնված Ս. Ա.):
Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ն. Հ.-ը, 1984 թ. ծնված Զ. Բ.-ը և 2004 թ. ծնված Լ. Չ.-ը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար