Ալեքսանդր Գրիգորյանը` ամսվա լավագույն մարզիչ
Սպորտ
Ֆուտբոլի ազգային լիգայի վարկածով՝ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նախորդ ամիս մարզչի գլխավորությամբ թիմը հինգ խաղում տոնել է 4 հաղթանակ և մեկ անգամ էլ ոչ ոքի է խաղացել:
Գրիգորյանի թիմը մրցաշարային աղյուսակում բարձրացել է երրորդ հորիզոնական:
Երկրպագուների քվեարկության արդյունքում Գրիգորյանը երկրորդն է` 21% ձայնով, առաջին տեղում՝ 22,1% արդյունքով, «Խիմոկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Իրխինն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու