8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Բանից անտեղյակ...

Վերլուծական

Ինչպես հայտնի է, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն իր մասնակցությունն էր բերել Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով: Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից (ՀԲԸՄ)՝ իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ Հայաստանի զարգացման, ամրապնդման ու կայացման գործում հայկական սփյուռքի ունեցած դերն ու նշանակությունը պարզապես անգնահատելի է. բոլորին են հայտնի այն հսկայական օգնություններն ու ներդրումները, որոնք իրականություն չէին կարող դառնալ, եթե չլիներ սփյուռքի օժանդակությունը՝ Հայաստանին: Անկասկած է՝ մի բան է Հայաստանն՝ առանց սփյուռքի, և բոլորովին այլ բան՝ սփյուռքով. տարբեր քաշային կատեգորիաներում են գտնվում այս երկուսը, ու սրանում կասկածելը միայն պարզ չիմացության ու իրերից անտեղյակ լինելու արդյունք կարող է հանդիսանալ:

Հարցը, թե որքանով է այս ճշմարտությունը լիովին գիտակցված մեր իրականությունում, ցավոք, շարունակում է դեռևս օդում կախված մնալ, քանի որ դատելով Հանրապետությունում սահմանադրորեն երրորդ դեմք, իսկ դե ֆակտո՝ երկրորդը հանդիսացող մարդու՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցին տված պատասխանից, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների ունեցած պոտենցիալն ամբողջությամբ մեզանում դեռևս չի գիտակցվում, չի կարևորվում. Կարապետյանը, խոսելով թեմայի շուրջ, արտահայտել էր այն միտքը, թե սփյուռքն առանց Հայաստան չի կարող գոյություն ունենալ, իսկ ահա Հայաստանն առանց սփյուռք՝ կարող է:

Թե հատկապես ինչ «մեսիջ» էր ցանկանում հղել վարչապետ Կարապետյանն, ըստ էության՝ զրոյացնելով սփյուռքի իմաստն ու նշանակությունը Հայաստանի համար, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Պետք է նկատել, որ այս միտքը ոչ միայն, մեղմ ասած, վիճելի է, այլև՝ վտանգավոր, քանի որ շրջափակման մեջ գտնվող, բառացիորեն ամեն օր սեփական գոյության համար պայքար մղող պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար չտեսնել սփյուռքի կարևորությունը կամ թերագնահատել այն, չիմանալ այն կարևորագույն առանձնահատկությունները, որ ունի Հայաստանը, կնշանակի պատկերացում չունենալ այն երկրի վերաբերյալ, որում դու զբաղեցնում ես խիստ պատասխանատու պաշտոն:

Անքննարկելի է ու հավելյալ ապացույցների կարիք երբևիցե չի զգացել այն իրողությունը, որ հայ ժողովուրդը հզոր է, գործոն է, լիակատար սուբյեկտ է միայն իր եռամիասնության պարագայում՝ Հայաստան-Արցախ-սփյուռք: Մեր առջև ծառացած կարևորագույն գերխնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, Հայաստանը ողջ հայության հայրենիքի վերածելն է, այն աշխարհասփյուռ հայության համար այդպիսին ընկալելի դարձնելը, հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունը որպես գոյության հիմք ծառայեցնելը: Ասել կուզի՝ Հայաստանն առանց Արցախի ու սփյուռքի գոյություն ունենալ պարզապես չի կարող, ինչպես և վերջիններս՝ առանց Հայաստան. այս երեքի միջև առկա փոխկախվածությունը էական է ու անքակտելի, ու ոչ ոք իրավունք չունի սեպ խրելու հայ ժողովրդի հատվածների միջև…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված