Հայ ծանրորդներն Իսրայելում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
Իսրայելի Էլիատ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի՝ մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից պայքարի մեջ մտավ 62 կգ քաշային Դավիթ Գասպարյանը, ով պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ, իսկ հրում վարժությունում՝ 135 կգ և երկամարտի 245 կգ արդյունքում ընդհանուր հաշվարկում գրավեց 10-րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը կներկայացնեն ընդհանուր առմամբ 13 մարզիկներ:
Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն նաև 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը: Աղջիկների պայքարում իրենց ուժերը կչափեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:
23 տարեկանների պայքարում մրցասպարեզ դուրս կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գևորգ Բաղդասարյանը(62 կգ ), Ռազմիկ Օսեթյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ ) և Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ ): Աղջիկներից մրցաշարին կմասնակցի 58 կգ Իզաբելա Յայլյանը:
Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էլիաթ քաղաքում՝ դեկտեմբերի 2-10-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու