Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցելի են
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին մերկասառույց է:
Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ