Կարեն Կարապետյանը մատնանշել է Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտները (ուղիղ միացում)
Քաղաքական
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում լրատվամիջոցների հետ հանդիպման շրջանակներում պատասխանում է տարաբնույթ հարցերի:
Հանդիպումը հեռարձակվում է առցանց:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության առաջատարի դերը կարող է ստանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: ՀՀ վարչապետն այս մասին ասել է լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
«Տնտեսության մեջ իր վրա դրայվերի ֆունկցիա կարող է վերցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Կարծում եմ, որ մենք գյուղատնտեսության ոլորտում մաքսիմալ անելիքներ ունենք: Մենք այստեղ պետք է հաշվի առնենք այն երկրների փորձը, որոնք խելոք գյուղատնտեսություն են վարում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հետաքրքիր են նաև հանքարդյուաբերության, էներգետիկայի, տուրիզմի, ոսկերչության ոլորտները: «Սակայն սա չի նշանակում, որ մենք այլ ուղղություններով չենք զբաղվելու»,- հավելեց Կարեն Կարապետյանը:
Ուղիղ միացումը՝ azatutyun.am-ի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ