«Փաստ». Ոչ մի դաշինք. Քոքոբելյանի քաղաքական ապագան վտանգված է
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինքով խորհրդարան «մտած» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և նրա ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի քաղաքական ապագան մշուշոտ է: «Փաստի» տեղեկություններով' ԼՀ, ՔՊ և Հանրապետություն կուսակցությունների հետ դաշինք կազմելու պլանները իրականություն չեն դարձել, «Համախմբում» կուսակցության հետ ևս լեզու չեն գտել, Ծառուկյանի վերադարձի դեպքում էլ Քոքոբելյանենք նրա հետ դաշինք կազմելու որևէ տարբերակ չունեն:
Արևմտամետ Ազատ դեմոկրատներին մնացել է միակ ելքը' կրկին միավորվել «Ժառանգության» հետ, որին կտրուկ դեմ է Զարուհի Փոստանջյանը' ոչ մի դաշինք, ընտրություններին պետք է միայնակ մասնակցել:
Թե որ բևեռում կտեղավորվի քաղաքական տարաբնույթ պրոցեսներ «եփելու» մեծագույն վարպետ Քոքոբելյանը' առայժմ մնում է «օդից կախված»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ