Մերկասառույց, դժվար անցանելի ճանապարհներ
Հասարակություն
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Դիլիջանի ոլորաներում, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սպիտակ-Վանաձոր, Իջևան-Նոեմբերյան, Զանգեր-Սարավան ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Սյունիքի մարզում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ