«Հրապարակ». ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում են «ցուցակին». քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով:
ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը․ Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը: Մ․ Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ:
Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգում» իրենց ռեյտինգներն են չափելու Սամվել Ալեքսանյանը' 2 դեմքով' Կորյուն Նահապետյանի հետ, ընդդեմ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի: Աջափնյակ-Կոմիտաս-Դավթաշենում՝ ՍԱՍ-ի Արտակը, Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը: Զեյթուն-Քանաքեռ-Ավանում' Միհրան Պողոսյանը և Ռոբերտ Սարգսյանը' Տարոն Մարգարյանի աներձագը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից