«Հրապարակ». Զորի Բալայանի «Արմենիա» նավի տխուր ճակատագիրը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելողներին առաջինը դիմավորում է Զորի Բալայանի «Արմենիա» նավը: Նա այդ նավը բերել-կանգնեցրել է Սուրբ Ղազարում, վերցրել նրանց «Կիլիկիան» ու ճամփորդել:
Տևական ժամանակ Սբ. Ղազարի հոգևորականներին են դիմում Վենետիկի հայ գործարարները' «Արմենիան» 1 մլն․ դոլարով գնելու, հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում' գոնդոլների և մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով: Սակայն Զորի Հայկովիչը չի տալիս իր համաձայնությունը:
Ընդ որում, տևական ժամանակ այնտեղ կանգնած «Արմենիան» արդեն կոռոզիայի է ենթարկվում, իսկ Սբ. Ղազարում չեն կարողանում վերանորոգել, որովհետև գոյատևում են բավականին համեստ միջոցներով և նման փողեր չունեն, որ նավը փրկեն, իսկ «գործարքի» դեպքում կշահեին երկուստեք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ