8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Էլիտաների անտարբերության դառը հետևանքները...

Վերլուծական

Ամեն անգամ, երբ մոտենում է մեր բազմաչարչար ժողովրդի պատմության սև էջերից մեկը դարձած Սպիտակի երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ը, կրկին անգամ արդիական է դառնում աղետի գոտու թեման, որը, ցավոք, տարվա բոլոր մնացյալ օրերին գործնականում անտեսված վիճակում է գտնվում, իսկ աղետյալ քաղաքացիների հոգսերին ու օրախնդիրներին շատ քչերն են, առհասարակ, հաղորդ դառնում:

Թե ինչպես կարող էր պատահել, որ նույնիսկ այս զարհուրելի աղետից 28 տարի անց դեռևս «աղետի գոտի» հասկացությունը նույնքան կենսունակ արդիական լինի, որքան աղետի առաջին օրերին էր, այդպես էլ բանական մարդու համար, անկեղծ ասած, հասկանալի չի դառնում. աշխարհում դժվար կարող է գտնվել ևս մեկ երկիր, ուր բնական աղետից գրեթե երեք տասնամյակ անց դեռևս լիովին վերացված չլինեն այն հետևանքները, որ աղետը տասնամյակներ առաջ թողել էր իրենից հետո:

Որքան էլ անհավանական հնչի, Հայաստանում, ցավոք, դեռևս հազարավոր ընտանիքներ շարունակում են բնակվել չարաբաստիկ «դոմիկներում», դեռևս շարունակում են բառացիորեն աղետյալ մնալ մի երկրում, ուր իշխող էլիտաների ֆինանսական կարողություններին ու այլևայլ հնարավորություններին, պարզապես, սահման չկա, ուր գրծունեություն ծավալող քաղաքական ուժերն օրուգիշեր ժողովրդի անունով են երդվում, ուր քաղաքական դեմագոգիան այն աստիճան է զարգացել, որ նույնիսկ ամենաաննշան քաղաքական դեմքերի ելույթներից այնպիսի տպավորություն ես ստանում, թե հենց իրենց մեջ է ամփոփված հայ ժողովրդի փրկությունն ու պայծառ ապագայի հրաշք տեսլականը…

Բայց աշխարհացունց աղետը միայն նյութական կամ մարդկային կորուստներ չէ, որ պատճառել է Հայաստանին. աղետը բավական խոր հոգեբանական բացասական ազդեցություն է թողել հատկապես ոչ քաղաքաբնակ բնակչության վրա ու մարդկանց մեջ ձևավորել ուզվորության հոգեբանություն: Իհարկե, պետք է նկատել, որ այս խնդրում պակաս մեղավորություն չունի պետությունն՝ ինքը, քանի որ փոխարենը թիկունք կանգնելու աղետյալներին, կամ, առհասարակ, ծանր վիճակում գտնվող մարդկանց, նրանց շարունակաբար պահել ու պահում է բարեգործությունից կախյալ վիճակում ու կարթ տալու փոխարեն՝ առատ սեղաններից փշրանքներ է շպրտում նրանց առաջ ու դրա հաշվին իր համար քաղաքական ռեյտինգ վաստակում, ընտրություններին ձայներ գնում ու գործի դնում այն արատավոր մեխանիզմը, որ հազար երկրաշարժից էլ ավելի աղետալի է, որ քայքայում է պետությունը ներսից, դեգրադացնում հասարակությունը:

Անհերքելի է՝ այն իրավիճակը, որը ներկայում տիրում է աղետի գոտում ու որի հանգուցալուծումն այդպես էլ հորիզոնում չի նշմարվում (այս հասկացությունը, այնպիսի տպավորություն է, որ հավերժական է դարձել մեր առօրյա բառապաշարում), արդյունք է բացառապես հասարակության տարբեր շերտերի, խավերի միջև բացակայող սոլիդարության, էլիտաների՝ ժողովրդից ու, առհասարակ, հայաստանյան դաժան իրականությունից կտրված լինելու: Աղետյալները ոմանց համար դարձել են անփոխարինելի գործիք՝ խոստումներ շռայլելու, քաղաքական դիվիդենտներ քաղելու, սեփական նպատակներին հեշտորեն հասնելու. ցավալի, բայց անհերքելի իրողություն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված