Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Արդյոք անհրաժեշտությո՞ւն էր համահայկական սիմֆոնիկ նվագախբի ստեղծումը

Գիտություն և Մշակույթ

Օրեր առաջ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում պետք է ընդգրկվեն թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս գտնվող ու գործող հայ երաժիշտները: Առաջին համերգը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի ապրիլի 24-ին, Երևանում: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, խոսելով նոր նվագախումբ ձևավորելու կարևորության մասին, ասաց, որ Հայաստանում գործող յուրաքանչյուր նվագախումբ, կոլեկտիվ՝ ունի իր հստակ նպատակներն ու խնդիրները: Համահայկական նվագախումբն էլ ունի իր նպատակները: «Մեր ռեսուրսը ոչ միայն Հայաստանում է, այլև սփյուռքում: Կա կոնկրետ՝ համահայկական, համազգային, նույնիսկ՝ համամարդկային խնդիր՝ համախմբել հայ կատարողական արվեստի ներկայացուցիչներին մեծ գաղափարի շուրջ, և այս նվագախումբը պետք է հենց այդ խնդիրը լուծի»,- ասաց Սմբատյանը:

Հարցին՝ արժե՞ արդյոք այդքան գումարներ ներդնել նվագախումբ ստեղծելու համար, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց.

«Արվեստն ամբողջ պատմության ընթացքում մշտապես կարիք ունի ֆինանսական ներդրումների: Կան ծախսեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար: Այս նվագախմբի տեսլականն այնքան անհրաժեշտ է այսօր մեզ բոլորիս և աշխարհին, որ գումարն այս պարագայում առաջնային չէ»:

Մեզ հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը նախաձեռնությունը համարեց «հիանալի»:

«Դա կլինի համազգային նվագախումբ. փայլուն երաժիշտներ ունենք տարբեր երկրներում, որոնք գալիս են հյուրախաղերով կամ չեն գալիս, և մենք նրանց մասին՝ ուղղակի գիտենք: Սա շատ մեծ դեր ու նշանակություն կունենա հայ երաժշտության տարածման համար»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Մարտին Վարդազարյանի կարծիքով՝ մեծ առավելություն է այն, որ կկատարվի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և հայ երաժշտությունը կտարածվի աշխարհով մեկ:

«Մենք ունենք հիանալի սիմֆոնիկ նվագախումբ, ֆիլհարմոնիկ նվագախումբ, օպերային նվագախումբ, բայց դրանք մեզ մոտ են, մենք ենք մեզ լսում ու գնահատում, իսկ այսպիսի նվագախումբը ողջ աշխարհով մեկ կտարածվի և հետաքրքրություն կառաջանա մեր երաժշտության նկատմամբ»:

Հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար գումարներ ներդնել նվագախումբ ստեղծելու համար, Մարտին Վարդազարյանը նշեց, որ եթե նվագախումբը համահայկական է լինելու, դա նշանակում է, որ այն միայն մեր նյութական բարիքների հիման վրա չի ստեղծվելու:

Հարցի առնչությամբ տեսակետ ստացանք նաև դիրիժոր Վարդան Հակոբյանից, ով այս պահին երաժշտական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում:

«Անշուշտ համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ունենալը գեղեցիկ գաղափար է, բայց փորձը ցույց է տալիս, որ ազգի նպատակների և երազանքների հետ ոչ մի կապ չունեցող այս վարչախումբը արժեզրկել է բոլոր ազգային ծրագրերը, և, ցավոք, նույն բանը լինելու է այս ծրագրի հետ նույնպես»։

Վարդան Հակոբյանի խոսքով՝ մոտ 10 տարի առաջ Վենեսուելայում պետականորեն ներդրվեց EL programme նախագիծը, որով կառուցվեցին հսկայական քանակությամբ տուն-ինտերնատներ, որտեղ հավաքում էին հիմնականում անապահով ընտանիքներից երեխաների և նրանց սովորեցնում էին թիմային աշխատանք ու երաժշտություն։ Այնտեղ հրավիրեցվին աշխարհի լավագույն ուսուցիչները, որոնք սովորեցնում էին պարտադիր բոլորին նվագել տարբեր գործիքների վրա։ Կարճ ժամանակում այդ ծրագիրը տվեց ֆենոմենալ արդյունքներ։

«Այսօր աշխարհի լավագույն դիրիժորներից մեկն է Գուստավո Դուդամելը, որն այդ ծրագրի արդյունքում է ի հայտ եկել և այսօր ղեկավարում է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, մշտական հրավիրված դիրիժոր է Բեռլինի, Վիեննայի և աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող նվագախմբերում։ Այդ ծրագրի արդյունքում է, որ Վենեսուելայի երիտասարդական և պրոֆեսիոնալ նվագախմբերն աշխարհի լավագույն նվագախմբերի ցանկում են և մասնակցում են ամենահեղինակավոր փառատոններին։ Ասելիքս այսքանով կավարտեմ՝ նորից ընդգծելով, որ ցանկացած լավագույն և պարզ ծրագրի հաջողությունը կախված է իրականացնողներից։ Իսկ լավատեսություն համար ոչ մի հիմք չունեմ»,- ասաց Հակոբյանը։ 

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված