Փաստաբանը մահացել է դատական նիստի ժամանակ
Հասարակություն
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել է Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Քրեական գործի քննության ժամանակ կողմերի բանավեճի փուլում Սիմոն Ծատուրյանն իրեն վատ է զգացել: Նրա համար շտապ օգնություն են կանչել, եւ բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, բայց ապարդյուն»,- ասել է մամուլի քարտուղարը:
Բժիշկները պարզել են, որ իրավաբանը մահացել է սրտային անբավարարությունից:
Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ էր, իրավաբանը 66 տարեկան էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի քանի աղմկահարույց դատավարությունների, մասնավորապես, ներկայացրել է տուժածների շահերը 2006 թականի մայիսին «Մոսկվա - Սոֆրինո» էլեկտրագնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ