Իբրահիմովիչն ու Ռոխոն չեն պատժվի (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան (FA) չի պատժի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչին և Մարկոս Ռոխոյին «Էվերթոնի» դեմ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպերի համար (1:1):
Հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը FA-ին հայտնել է, որ նկատել է Զլատան Իբրահիմովիչի մասնակցությամբ դրվագը: Ըստ մրցավարի ֆուտբոլիստը դիտմամբ չի հարվածել Շեյմուս Քոուլմանին: Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը խաղային դրվագում հարվածել է մրցակցի գլխին:
Ռոխոն հանդիպմանը կոպիտ սահնկման համար դեղին քարտ էր ստացել: Մրցավարը հայտնել է, որ լրացուցիչ պատժի ֆուտբոլիստը արժանի չէ: Այս մասին գրում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու