Դաշնակցությունը չի փոխվել
Քաղաքական
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, որ իշխանությունների հետ համագործակցությամբ Դաշնակությունը չի փոխվել. «Դաշնակցությունը եղել է, կա ու կլինի միշտ այնպիսին, ինչպիսին եղել է»,- խորհրդարանում լրագրողնեի հետ զրույցում ասաց նա:
Արմեն Ռուստամյանը հավաստիացրեց, որ Դանակցությունը հակված է գալիք ընտրություններին մասնակցել առանձին, բայց միասնական ձևաչափով: «Մենք միշտ որպես առանձին ուժ ենք հանդես եկել: Ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի ընտրություններին մասնակցել դաշինքով: Ժամանակը ցույց կտա: Մենք դեռ ժամանակ ունենք, և ընդհանրապես հայտնի չէ, թե ովքեր և ինչ ծրագրերով են խաղի մեջ մտնելու: Դրա մասին խոսելը վաղ է»,- ասաց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը հատուկ է շեշտում, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կապված չէ ո՛չ ընտրությունների, ոչ էլ՝ առավել ևս, կառավարության ձևավորման գործընթացի հետ: Հակառակը՝ պատգամավորը վստահեցնում է, որ այդ համագործակցությունը պայմանավորված է «Դաշնակցության» հայտնի յոթ կետերով, որոնք, նրա հավաստմամբ՝ արդեն կյանքի են կոչվել: «Մենք այդ համագործակցության մասին հայտարարել ենք՝ մեր նպատակները հռչակելով: Դա կապված չէ որևէ այլ ձևաչափով համագործակցության հետ: Այստեղ չկան նաև ժամկետներ, բայց հստակ արձանագրված է մեր ընդհանուր համագործակցության տրամաբանությունը, որոնք կապված էին սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու պրոցեսների հետ, իսկ ընտրություններն այլ ձևաչափի մեջ են տեղավորվում, որը մեծ գործընթաց է, և, որը պետք է տեղի ունենա հստակ ժամանակահատվածում: Դրանք ամրագրված են սահմանադրական անցումային դրույթներով»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀԿ-ի հետ ընտրական համագործակցության հարց չի՞ քննարկվել, Արմեն Ռուստամյանը հավելեց. «Ոչ, այդպիսի հարց չի քննարկվել»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ