8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Տեխնոկրատը...

Վերլուծական

Չնայած դեռևս այնքան էլ երկար ժամանակ չի անցել այն օրվանից, երբ հայտնի դարձավ Կարեն Կարապետյանի կառավարության կազմը, որպեսզի հնարավոր լինի լիարժեք գնահատական հնչեցնել դրա գործունեության վերաբերյալ, բայց պետք է նկատել, որ հասարակության սպասելիքներն այս կառավարությունից, երևի թե շատ ավելին են, քան բոլոր նախորդ կառավարություններից՝ միասին վերցրած: Բայց որքան էլ էմոցիոնալ առումով ներկայիս կառավարությունը հիմնականում դրականորեն է ընկալվում հասարակության գոնե մի հատվածի կողմից, դա դեռևս չի երաշխավորում կառավարության աշխատանքի արդյունավետությունը, քանզի ամենևին էլ գաղտնիք չէ, որ մեզանում խնդիրը ոչ թե մարդիկ են, այլ՝ ընդհանուր համակարգը. դեռևս լուրջ հարցական է մնում այն, թե կհաջողվի՞ արդյոք Կարապետյանի կառավարությանը միանգամայն նոր հիմքերի վրա դնել պետական կառավարումը Հայաստանում, թե՞ ոչ:

Հասկանալու համար, թե որքանով են կառավարության շանսերն իրական՝ երկրում տեղաշարժ գրանցելու, հարկավոր է գոնե որոշակի պատկերացում ունենալ դրա անդամների գործունեության վերաբերյալ, որ կարող է հստակություն մտցնել այն հարցում, թե ինչ կարելի է ակնկալել ներկայիս նախարարներից:

Ինչպես հայտնի է, Կարապետյանի կողմից կառավարություն բերված նախարարներից մեկն էլ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր: Պետք է նկատել, որ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում Վարդան Արամյանի նշանակումը շատերի կողմից հիմնականում դրականորեն ընկալվեց, քանի որ վերջինս, հանդիսանալով իր գործում իսկական պրոֆեսիոնալ, լավ կրթություն ստացած, բավական պատասխանատու պաշտոններում աշխատած անհատ, որքան էլ կարող է մեր իրականության համար տարօրինակ հնչել, չէր հասցրել նախկինում աչքի ընկնել բացասական գործունեությամբ, ներքաշվել աղմկահարույց կոռուպցիոն պատմությունների մեջ՝ ըստ էության՝ լիովին համապատասխանելով «տեխնոկրատ» որակավորմանը. Արամյանը դրական էր ընկալվում նաև գործարար միջավայրի կողմից, ինչը հույս էր ներշնչում, որ Կարապետյանի կառավարությունը միանգամայն նոր քաղաքականություն էր որդեգրելու հատկապես անհատ ձեռներեցների ու գործարարների նկատմամբ՝ որպես թիրախ ունենալով մենաշնորհների դեմ պայքարը:

Չանցած, սակայն, երկար ժամանակ, բոլորին պարզ դարձավ, որ տեխնոկրատներով լեցուն հայրենի կառավարությունում ոչ ոք առանձնապես չի պատրաստվում մոնոպոլիաների դեմ պայքար մղել, իսկ նույն Արամյանն էլ, իր ասուլիսներից մեկում խոսելով օլիգարխների ու մոնոպոլիաների դեմ պայքարից, ասել էր բառացիորեն հետևյալը. «Իրականում, աշխարհում ճիշտ չի, որ դու նման ձևակերպում անես՝ «օլիգարխների դեմ պայքար»: Իրականում, մարդկությունը երբ որ ծնվել է, «օլիգարխիա» շերտը եղել է: Նախնադարյան ժամանակահատվածում լավ օլիգարխը եղել է լավ մամոնտ սպանողը, որին հասել է ամենալավ կտորը: Մենք չպետք է մեր գլխի մեջ, մեր ուղեղի մեջ դնենք էն, որ օլիգարխների դեմ պետք է պայքարենք: Մենք պետք է ստեղծենք համակարգեր, որ թույլ չտա նման ազդեցություն ունեցող մարդկանց չարաշահել իրենց ռեսուրսները»:

Պետական պարգևների արժանացած հայտնի տնտեսագետի ու նախարարի նմանօրինակ արձագանքը Հայաստանին հուզող թիվ մեկ խնդրի վերաբերյալ դեռևս այն ժամանակ էր հստակ դարձրել այն գործելաոճը, որ որդեգրվելու էր կառավարության կողմից. այն, ըստ էության, կայանում է որևէ մեկի «հավին քշա չասելով» բյուջեն փող լցնելու քաղաքականության մեջ՝ մի մարտավարություն, որը, բնականաբար, չի կարող իրեն որևիցե կերպ արդարացնել. արդյունքում՝ ունենք 2017-ի պետական բյուջեի նախագիծը, որը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ, ինչի մասին է խոսում հենց միայն այն, որ ԱԺ պատգամավորների կողմից այդ կապակցությամբ ներկայացրած առաջարկները հասնում են 300-ի, որից, սակայն, ֆինանսների նախարարությունն ընդունել է ընդամենը 30-ը:

Սովորաբար, ընդունված է կարծել, թե այս կամ այն ոլորտը ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է ընդամենը ունենալ բանիմաց ու գրագետ կառավարիչ, իսկ մնացյալ հարցերն ինքնաբերաբար կլուծվեն. հենց այդ տրամաբանությամբ է Կարապետյանը ձևավորել իր կառավարությունը, ինչը, սակայն, դատելով նույն այդ կառավարության ցույց տված արդյունքներից, այնքան էլ իրեն չի արդարացնում. համընդհանուր սիստեմը Հայաստանում այնպիսին է, որ թեկուզ հանճար էլ լինես, ստիպված ես լինում դառնալ համակարգի կամակատարն ու տեղավորվել այն շրջանակներում, որոնք քեզ պարտադրվում են ամենասկզբից. միայն Ֆլեթչեր ավարտելով երկիրը երկիր չես դարձնի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված