Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Հայաստանի պատվիրակությունը տապալել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշի վերաբերյալ հայտն արագ անցկացնելու Ադրբեջանի և Թուրքիայի փորձը

Քաղաքական

Հայաստանի պատվիրակության անդամներն օրերս Ադիս Աբեբայում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին: Արդյունքների մասին լրագրողների հետ խոսեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը: «Շատ կարևոր տարի էր, քանի որ երկար սպասված ընտրապայքարից հետո Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ»,- նշեց Արև Սամուելյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր՝ կապված ոչ նյութական մշակութային ժառանգության, հիմնադրամի քարտուղարության աշխատանքի, աուդիտորների հաշվետվության, կոմիտեի հաշվետվության, անվանակարգերի ներկայացման, նոր ձևաթղթերի և այլնի հետ:

Հատկապես հետաքրքրական են եղել կոմիտեի ցանկերը: Ոչ նյութական ժառանգության մեջ կա երեք ցանկ՝ ներկայացուցչական, անհապաղ պահպանության, լավագույն փորձի գրացման: Այս տարի ներկայացվել է 51 հայտ, որից 43-ը դրական գնահատականի է արժանացել կոմիտեի անդամների կողմից:

Ներկայացուցչական ցանկում ընդգրկված 37 հայտից անցել է 33-ը: Դրանցից 16-ը միանգամայն նոր հայտեր են եղել:

Վահրամ Կաժոյանի խոսքով' իրենց հետաքրքրող հայտը ներկայացվել էր հինգ երկրի կողմից' Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան և կոչվում էր «Տափակ հացի պատրաստման և տարածման մշակույթը»: «Երկու տարի առաջ Փարիզում կայացած նիստին ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշի պատրաստման ավանդույթը» հայտը: Կոմիտեն առանց որևէ խոչընդոտի գրացեց այն: Ադրբեջանի պատվիրակությունն այդ ընթացքում մամլո հաղորդագրություն տարածեց' հղում կատարելով կոմիտեի վրա և նշելով, որ կոմիտեն հրաժարվել է գրանցել Հայաստանի հայտը ու կոչ է անում Ադրբ եջանին հավաքագրել տարածաշրջանի երկրներին ու նոր հայտ ներկայացնել լավաշի վերաբերյալ: Քարուղարությունը հորդորեց Ադրբեջանին զերծ մնալ կոմիտեի անունից կեղծ հաղորդագրություններ տարածելուց»,-ասաց Կաժոյանը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի' յուրաքանչյուր երկիր կարող է հայտ ներկայացնել ցանկացած թեմայով: Փորձագիտական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում ճշգրտել դրանց իրավացիությունը: Փորձագիտական մարմնի դերը հայտնի չափանիշներին համապատասխանությունը ստուգելն է:

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի անունից նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային: Նամակում խնդրվում է տարածել նամակն անդամ երկրների ներկայացուցիչների շրջանում' ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը լավաշի հարցի շուրջ:

Կոմիտեի կանոնադրության համաձայն, եթե որևէ հայտ հինգ դրական եզրակացություն է ստանում, քննարկում չի լինում: Սակայն Հայաստանը առաջ է քաշել հինգ դրական եզրակացություն ունեցող երկու հայտերի քննարկումը, որոնք, Հայաստանի ներկայացուցիչների կարծիքով, պատմական, քաղաքական անճշտություններ են պարունակել:

Առաջինը «Տափակ հացի մշակույթի» հայտն էր, իսկ մյուսը' Թուրքիայի կողմից ներկայացված չինի, այսինքն՝ հախճապակու տեխնիկային վերաբերող հայտը: Խոսքը Քյոթահիայի հախճապակու արտադրության մասին է:

«Քննարկումներն այս թեմաների շուրջ էին: Քարտուղարությունից մեզ տեղեկացրեցին, որ Թուրքիան որոշել է չբանակցել, և տեքստն ընդունման է դրել: Մենք խնդրեցինք քննարկումը հետաձգել և կոմիտեի մի շարք անդամներ աջակցեցին մեզ: Արդյունքում Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունը տապալվեց»,-ընդգծեց Վահրամ Կաժոյանը:

Հայաստանի պնդմամբ՝ այն հայտերը, որտեղ առկա է լավաշ բառը, հղում պետք է ունենան Հայաստանի վրա:

Բանակցությունների արդյունքում հինգ երկրները նախագծում ներառել են մի պարբերություն, որտեղ հղում կկատարվի երկու տարի առաջ ընդունված հայտի վրա' նշելով, որ տափակ հացի մշակույթը տարածված է ոչ միայն հինգ, այլև տարածաշրջանի այլ երկրներում:

Հայաստանն անդրադարձել է Քյոթահիայի խեցեղենի հայտին' շեշտելով, որ Թուրքիան խախտել է անհրաժեշտ մի շարք կետեր և, որ հախճապակու արտադրությունը հայերին է պատկանել:

Օրակարգի քննարկման հարցերից էր նաև կոմիտեի աշխատանքների բարեփոխումը: Հայաստանն առաջարկել է հատուկ խումբ ստեղծել, որը կզբաղվի խախտումները վերահսկելու հարցով:

Եզրափակելով իրենց խոսքը' Հայաստանի ներկայացուցիչներն ասացին, որ որպես կոմիտեի անդամ առաջին նիստը շատ լավ է անցել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված