«Փաստ». Արագած Ախոյանին ՀՀԿ–ում գրկաբաց չեն ընդունում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԲՀԿ խմբակցությունը առաջինը լքած պատգամավոր Արագած Ախոյանը, պարզվում է, իր պատգամավորական մանդատի հարցը լուծելու համար «սիրախաղերի» մեջ է ՀՀԿ–ի հետ: Ինքը չի ժխտում այդ փաստը իր հարցազրույցներում:
ՀՀԿ վերնախավում գրեթե որոշվել է Արագածին իրենց շարքերն ընդգրկելու և ցուցակով անցկացնելու հարցը: Սակայն ՀՀԿ խորհրդում թեժ քննարկում եղավ այս խնդրով: Կուսակցության նախագահին շատերն ընդդիմացան' ասելով, որ Սահմանադրությամբ մանդատների կրճատումը արժանի շատ
ՀՀԿ–ականների դուրս թողեց առաջիկա ցուցակից: Ի՞նչ կարիք կա այս «նեղ մաջալին» ուրիշ կուսակցությունը լքածներին բերել ՀՀԿ: Այս պահի դրությամբ, Արագած Ախոյանի հարցը մնում է «առկախված»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ