Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» շարունակում է անդրադառնալ Ազգային ժողովի պատգամավորներին՝ ընթերցողին ներկայացնելով մեր պատգամավորների՝ ԱԺ–ի նիստերի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը:

Այսօր կանդրադառնանք ՀՀԿ անդամներ Կարինե Աճեմյանին, Վարդան Այվազյանին և ԲՀԿ–ականներ Արայիկ Աղաբաբյանին և Բազմասեր Առաքելյանին, ովքեր պատգամավորական մանդատը ստանալուց հետո ոչ մի անգամ որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Հատկանշական է, որ բոլորն էլ իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում են մեծ փոփոխություններ իրականացնել, բայց շատերը ԱԺ–ում զբաղված են միայն այո կամ ոչ ասելով օրենսդրական նախաձեռնություններին:

Այս չորս պատգամավորներից իր ակտիվությամբ առանձնանում է հանրապետական Վարդան Այվազյանը, ով չնայած 165 նիստից բացակայել է, բայց անցած չորս տարիների ընթացքում ավելի քան 30 անգամ ելույթ է ունեցել Աժ ամբիոնից և 36 անգամ էլ՝ հարց հնչեցրել: Այվազյանը կողմ է քվեարկել 685 օրենսդրական նախաձեռնության, դեմ 7 և ձեռնպահ' 7 անգամ: Վերջինիս դրամական միջոցները պատգամավոր ընտրվելու ժամանակ և այսօր մեծ փոփոխություն չեն կրել՝ 2012 թ. նա ունեցել է մոտ 42 միլիոն դրամ, իսկ նախորդ տարվա տվյալներով՝ 47 միլիոն 730 հազար դրամ: Վերջինիս կենսագրությունից իմանում ենք, որ նա կաթի գործարանի հասարակ ապարատավարից դարձել է արտադրամասի պետ, այնուհետև Չարենցավանի քաղաքապետ, բնապահպանության նախարար և այսօր էլ պատգամավորական մանդատ ունի: Հիշեցնենք, որ սրանից չորս տարի առաջ Այվազյանի անունը բավական շատ շրջանառվեց մամուլում՝ կապված Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայության կողմից պատգամավորից հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ–ի՝ երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ԱՄՆ դոլար գանձելու պահանջով:

Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը 5 անգամ է ելույթ ունեցել խորհրդարանում, 58 օր բացակայել է, 48 անգամ հարց տվել, 820 անգամ կողմ քվեարկել օրինագծերի և միայն 7 անգամ՝ դեմ: Նշենք, որ նա կողմ է քվեարկել նաև «1000 դրամների» օրինագծին: Աճեմյանի դրամական միջոցները պատգամավոր դառնալու ժամանակ եղել են 5 միլիոն 907 հազար, ինչից ըստ 2015 թ. տվյալների՝ ոչինչ չի մնացել: Նշենք, որ Կարինե Աճեմյանը բավական խայտաբղետ կենսագրություն ունի՝ նա և՛ երաժիշտ է, և՛ դերասան, և՛ մենեջեր, և՛ ռեժիսոր, և՛ պատգամավոր: Ուրիշ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:

Գոնե մեկ անգամ ԱԺ ամբիոնին է մոտեցել նաև ԲՀԿ–ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով այս 4 տարիների ընթացքում ընդամենը 5 հարց է հնչեցրել, 88 անգամ ընդհանրապես չի քվեարկել, ձեռնպահ է մնացել 96 անգամ, 562 անգամ դրական է արձագանքել ԱԺ–ում քննարկվող օրինագծերին: Եթե 2012 թ. նա դրամական միջոցներ չի ունեցել, ապա 2015 թ. հայտարարագրի համաձայն՝ 14 միլիոն 705 հազար դրամ է ունեցել: Հիշեցնենք, որ Առաքելյանը դեռևս նոր պատգամավոր դարձած ժամանակ կայքերից մեկին տրված հարցազրույցում նշել էր, թե անելու է ամեն ինչ՝ որպեսզի օրենքներն ի շահ ժողովրդի ծառայեն։

Նշված պատգամավորներից միայն Արայիկ Աղաբաբյանն է, որ երբևէ ելույթ չի ունեցել, միայն մեկ անգամ մի հարց է տվել, բացակայել է բավական քիչ՝ 27 անգամ: Աղաբաբյանը չի քվեարկել 146 անգամ, կողմ լինելու կոճակը սեղմել է 538, իսկ դեմ լինելունը՝ 63 անգամ: ԲՀԿ–ական պատգամավորը 2012 թ. ունեցել է 21 միլիոն 143 հազար դրամ, իսկ 2015 թ. մի փոքր ավելի՝ 28 միլիոն 301 հազար դրամ:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված