«Հրապարակ». Իսկ իրենք ինչո՞ւ Բագրատյանի դաշինքին չեն միանում
Հայկական Մամուլ
Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, դաշինքաշինության ջատագով Հրանտ Բագրատյանին հարցրինք՝ հնարավո՞ր է միանա ներկայումս ուրվագծվող ընդդիմադիր առաջին դաշինքին՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցություններին։ Գրում է «Հրապարակ»-ը։
Հիշեցրինք Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ ցանկացած «իսկական ընդդիմադիր» կարող է միանալ իրենց։ Պարոն Բագրատյանին, սակայն, մեր հարցն անչափ խոցեց, եւ նա վրդովված հետաքրքրվեց. «Իսկ ինչո՞ւ այդ հարցն իրենց չեք տալիս։ Գնացեք 3 ուժերին եւ Արամ Սարգսյանին հարցրեք՝ իսկ դուք հնարավո՞ր է գնաք Բագրատյանի դաշինքը, փետրվարին ես եմ դիմել միավորվելու խնդրով, դեռ պատասխանի եմ սպասում»։ Իսկ ո՞րն է «Բագրատյանի դաշինքը», ո՞ր ուժերն են արձագանքել միավորման իր կոչերին։ Բագրատյանը նախատեց, թե արդեն հարցազրույցի ենք անցնում, իսկ դրա համար պետք է հերթագրվել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ