Ինչու ՀՀԿ-ՀՅԴ դաշինք չի կազմվում
Քաղաքական
Առայժմ չկան քննարկումներ, թե ՀՀԿ-ն ինչ ձևաչափով կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց համանուն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ով իր խոսքում, սակայն, ոչինչ էլ չբացառեց:
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին «Դաշնակցություն»-ը պատրաստվում է մասնակցել առանց որևէ դաշինք կազմելու:
«Դաշնակցություն»-ը մեր կոալիցիոն գործընկերն է, և, բնականաբար, կլինեն նման քննարկումներ, բայց առայժմ՝ ո՛չ «Դաշնակցություն»-ը, ոչ ՀՀԿ-ն՝ նման ցանկություն չեն հայտնել»,- ասաց նա՝ նշելով, որ չի բացառվում, որ մյուս քաղաքական ուժերի պես՝ նման կոնսուլտացիաներ լինեն նաև կոալիցիոն գործընկերների մոտ:
Հարցին՝ իսկ ձեր շանսերը ավելի շատ մեծ են «Դաշնակցության» հե՞տ, թե՞ առանձին, Վ. Բաղդասարյանն արձագանքեց, որ դրա հետ կապված մոնիիտորինգ չի իրականացվել և դժավարանում է ասել, սակայն շեշտեց, որ եթե քաղաքական ուժերը միավորվում են, բնականաբար, այդ շանսերը մեծանում են: «Եթե լինի քննարկում, այդ մասին մենք կխոսենք. Եթե լինի քննարկում»,- ասաց պատգամավորը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ