Մխչյանի ջրանցքում հակատանկային արկ է հայտնաբերվել
Հասարակություն
Մխչյան ջրանցքում Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է (1 հատ ТМ-62M) հակատանկային արկ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, արկը վնասազերծելու համար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող գերեզմանատան մոտակայք է մեկնել Վաղարշապատի թիվ N զորամասի խաղաղապահ ինժեներական սակրավորական գումարտակը և Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Արկը վնասազերծվել է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ