8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Կարապետյանական «դրայվը»՝ մարդկանց գլխին պատուհաս...

Վերլուծական

«Ո՞րն է Հայաստանը ցեխից դուրս բերելու ամենաճշգրիտ բանաձևը» հարցը հուզում ու մշտապես հուզել է բոլորիս՝ հասարակության ամեն մի կոմպետենտ անդամի, ում համար Հայաստան երկրի ճակատագիրը միևնույնը չէ, ու ով սեփական ապագան տեսնում է հենց հայրենիքում: Տասնամյակների ընթացքում, պետք է խոստովանել, բազում անգամներ են փորձարկվել գործիքակազմեր ու որոնվել ուղիներ՝ երկիրը ռեալ զարգացման ուղու վրա դնելու, 21-րդ դարի չափանիշներին հնարավորինս համապատասխանեցնելու, սակայն ինչպես մերօրյա կյանքն ու երկրի վիճակն է հուշում, բոլոր նմանօրինակ փորձերն ու մեթոդները հասցրել են ապացուցել սեփական սնանկությունը:

Կարեն Կարապետյանի՝ քաղաքական բարձունքներ նվաճելուն զուգահեռ, երբ դեռևս լուրեր էին շրջանառվում նրա՝ վարչապետ նշանակվելու մասին, ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ վերջինս վճռակամորեն է տրամադրված՝ տասնամյակներով կարծրացած կարծրատիպերը փշրելու, պետական կառավարման համակարգին թարմ շունչ հաղորդելու հարցում ու առաջին բանը, որին ձեռնամուխ է լինելու, պետության «վզին» վաղուց բեռ դարձած ու կաշառակերության հաշվին ճարպակալած չինովնիկների կրճատումն է լինելու:

Բայց անցան ամիսներ, ու պարզ դարձավ, որ պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, եթե այն տեղի է ունենում հանպատրաստից ու միանգամայն կամայական հիմունքներով, կարող է ոչ պակաս մեծ չարիք դառնալ երկրի ու հասարակության գլխին, քան այն ուռճացվածությունը, որ գրեթե միշտ բնորոշ է եղել Հանրապետության պետական կառավարման համակարգին. Կարապետյանի կողմից զանազան ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների ու նմանատիպ «մանր-մունր» կառույցների կրճատումը, նախարարությունների աշխատակազմերում առաջիկայում սպասվող օպտիմալացումն՝ իսկական պատուհասի է վերածվել բազում քաղաքացիների գլխին, որոնք, ըստ էուության, դուրս շպրտվելով պետական կառավարման համակարգից, ստիպված են լինում համալրել գործազուրկների միլիոնանոց բանակն ու կանգնել սեփական ընտանիքը կերակրելու անհնարինության փաստի առաջ: Ասել կուզի՝ պետությունը, լավ բան անելու փոխարեն, կամա-ակամա սկսել է նպաստել առանց այն էլ օրեցօր մեծ թափ հավաքող արտագաղթի ծավալների աճին՝ խրախուսելով պետական աղետի վերածված երևույթը. մարդկանց այլ բան չի մնալու, քան բռնել գաղթի անորոշ ուղին՝ օտար ափերում մի կտոր հաց վաստակելու անորոշ հույսով:

Հարց է առաջանում՝ ինչի՞ն է այս ամենով իրականում ձգտում վարչապետը: Իհարկե, ասել, թե Կարապետյանի մտադրությունները բացասական են, ոչ մի կերպ չի կարելի. պետական կառավարման համակարգը մեզանում վաղուց է ուռճացված, ու քիչ չեն այնպիսիք, ովքեր, իրոք, պետության հաշվին զուր տեղը պարարտանում են: Պարզապես, այստեղ երկրորդ ու ոչ պակաս կարևոր հարցն է առաջ գալիս՝ ի՞նչ են անելու այն մասնագետները, որոնք սեփական ապրուստը վաստակում էին պետական այս կամ այն օղակում սեփական գիտելիքները ռեալիզացնելով: Ո՞վ է նրանց ճակատագրի համար պատասխանատվություն կրողը կամ ո՞վ կարող է ձեռքը դնել սրտին ու հաստատակամորեն պնդել, թե այս երկրի բոլոր դժբախտությունները՝ ծայրից ծայր, գալիս են հենց այն նույն կետից, որն այժմ «կտցել» է կառավարությունը...

Անկասկած է՝ օպտիմալացում պետք է իրականացնել ոչ միայն մեկ անգամ, այլև պարբերաբար՝ տնտեսվող միջոցներն առավել նպատակային ծախսելու համար, սակայն անել դա առանց մասնավոր ոլորտում հավելյալ աշխատատեղեր ստեղծելու, առանց գործազուրկ դարձող մարդկանց կոնկրետ երաշխիքներ տալու՝ պարզ անպատասխանատվության դրսևորում կարելի է համարել, քանի որ ոմանք այդպիսով «ունքը սարքելու փոխարեն, կամա-ակամա աչքն են հանում»՝ մի բան, որն ուղղակի անթույլատրելի է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված