Դրայվոտ հարց՝ դրայվոտ վարչապետին (տեսանյութ)
Քաղաքական
Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ոչ առաջիկայում, ոչ էլ առավել ևս՝ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում գազի սակագնի փոփոխություն չի սպասվում: «Ոչ, ոչ, ու էլի ոչ»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
Այնուհետև, հարցը շարունակեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, ով բացի սակագնի փոփոխությունից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է դրայվոտ վարչապետը վերաբերում այն իրողությանը, որ ժամանակին «ՀայՌուսգազարդը» 300 միլիոնով վաճառվեց «Գազպրոմին»։
«Գազի գինը կարող էր արդեն երկար տարիներ առաջ նվազել, և մեր ժողովուրդը շատ ավելի մեծ գումարներ կտնտեսեր՝ այդ վճարները չվճարելով, քանի որ այդ հնարավորությունը կար»,- նշեց պատգամավորը, որին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն արձագանքեց, որ այդ գործարքի ժամանակ ինքն այլևս այդ ընկերությունում չի եղել:
«Երբ նման գործարք է եղել, ես այլևս «ՀայՌուսգազարդում» չեմ եղել, բայց այդ գործարքը ճիշտ եմ համարում»,- արձագանքեց վարչապետը։
Անդրադառնալով գազի գնին՝ Կ. Կարապետյանը հավելեց, որ բոլոր ժամանակահատվածներում Հայաստանի համար գազի գինը տարածաշրջանում եղել է նվազագույնը և ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ գազի գնի փոփոխություն չի սպասվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ