«Փաստ». Աշոտ Մանուչարյանը` լուսանցքում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, քաղաքական դաշտում բավականին ակտիվորեն հանդես եկող Աշոտ Մանուչարյանը, պարզվում է, քաղաքական ուժերի համար հետաքրքրությունը վաղուց է կորցրել: Թեև Մանուչարյանի վերջին քաղաքական պիկը 1996 թվականն էր, երբ առաջադրվել էր ՀՀ նախագահի թեկնածու, սակայն նա երբեք չի դադարել քաղաքականության մեջ մնալու համար ֆորմատներ ձևավորել' քաղաքական կյանքի լուսանցքում չհայտնվելու համար:
Հանրությունը, սակայն, անտարբեր գտնվեց նրա բոլոր նախաձեռնությունների նկատմամբ, իսկ այժմ նման անտարբերություն են հանդես բերում քաղաքական ուժերը:
«Փաստի» տեղեկություններով' երբ առաջարկ է եղել նոր ձևավորվող նախընտրական դաշինքներից մեկով առաջադրել նաև Աշոտ Մանուչարյանին' շատ կտրուկ մերժում է եղել' և՛ ռեսուրս չունի, և՛ քաղաքական ուղեծիրն է անորոշ:
Փաստորեն' Մանուչարյանը այս անգամ ևս կորցրեց քաղաքական գործոն դառնալու հնարավորությունը:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ