Ծանրորդ Ռազմիկ Օսեթյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Իսրայելական Էլյաթ քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Տղաների մինչև 23 տարեկանների 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Օսեթյանը պոկում վարժությունում բարձրացնելով 137 կգ, իսկ հրումում' 177 կգ, երկամարտի 314 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը:
Նախօրեին Եվրոպայի չեմպիոնի կոչումն էր նվաճել Դավիթ Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու