Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Պահանջում ենք Ռուբիկ Հակոբյանից՝ անհապաղ ներողություն խնդրել լրագրողից. հայտարարություն

Հասարակություն

Լրագրողական 9 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը պատգամավոր ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ' դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» կսովորեցնի լրագրողին, իսկ լրագրողն էլ հակադարձել է, թե ինքը կարող է սովորեցնել։

Այս զրույցը շարունակելու համար պատգամավորը լրագրողին առաջարկել է առանձնանալ եւ ըստ Վահե Մակարյանի՝ վեճի ընթացքում բռունցքով հարվածել է իրեն ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Հարվածի հետքն ակնհայտորեն երեւում է լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, որտեղ լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ։ Մեզ հետ հեռախոսազրույցում պատգամավորն իր պահվածքը հիմնավորեց Վահե Մակարյանի հանդուգն վարքով։

Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք կորցնում են ինքնատիրապետումն անհաճո հարցեր լսելիս եւ թույլ են տալիս իրենց զբաղեցրած դիրքին ոչ հարիր արարքներ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք.

- պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից՝ անհապաղ ներողություն խնդրել լրագրող Վահե Մակարյանից եւ ապագայում բացառել լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելն ու անվայել պահվածք դրսևորելը,

-Աժ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովից՝ քննարկել պատգամավորի՝ այս միջադեպում դրսեւորած վարքագիծը եւ հրապարակել իր եզրակացությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված