Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Եվրոպայի արագ և կայծակնային առաջնություններին:
Դեկտեմբերի 14-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենա Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնություններին կմասնակցի շուրջ 600 շախմատիստ, որոնց թվում' 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետներ: Դեկտեմբերի 15-ին և 16-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ 17-ին և 18-ին՝ կայծակնայինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու