Հայ շախմատիստները` Իրանի միջազգային մրցաշարում
Սպորտ
Իրանում մեկնարկել է «Սաբալանի գավաթ -2017» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 54 շախմատիստ: Այս մասին տեղեկացնում է chessfed-ը:
Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Եվրոպայի մինչև 12 տարեկան շախմատիստների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանն ու գյումրեցի շախմատիստ Սեդրակ Մաթևոսյանը:
Արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները:
Մամիկոն Ղարիբյանը 3 հնարավորից վաստակել է 2.5 միավոր: 2.5 միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը: Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ Սեդրակ Մաթևոսյանը' 1:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու