Մամեդյարովը դժգոհ է Լավրովի հետ հանդիպման արդյունքներից
Արտաքին Քաղաքական
դրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բարձրաձայնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման արդյունքից իր դժգոհությունը: Հանդիպումը, որը կայացել էր Մոսկվայում Մամեդյարովին լավատեսություն չի ներշնչել: Դիվանագիտության մեջ աննախադեպ նման հայտարարությունը Մամեդյարովն արել է Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ' պատասխանելով Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ հարցին:
«Ես չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա տեղեկացրել է, որ փետրվարին Գերմանիայում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 17-19-ը ընկած ժամանակահատվածում: Ես տվել եմ իմ համաձայնությունը»,- հայտնել է նա:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ' պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում:
Կատարվածից հետո Մամեդյարովը շտապել էր Մոսկվա' հանդիպելու և խնդրի առնչությամբ քննարկումներ ունենալու Լավրովի հետ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին