Ես «իկոնա» եմ. ժոզե Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ուշադրություն չի դարձնում քննադատությանը և ինքն իրեն «իկոնա» է համարում:
«Հաջողակ մարդիկ համերաշխ են իրենք իրենց հետ: Չլինելով «իկոնա» կարծում եմ, որ ես այդպիսին եմ: Մարդիկ ովքեր լավ են իրնեք իրենց հետ ստանում են նման իրավունք: Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ու խոսում ուրիշներն իմ մասին: Կարևորը, թե ինչպես եմ ես ինձ զգում: Ինձ ճանաչում են աշխարհի բոլոր մասերում, աշխարհի յուրաքանչյուր մարզադաշտում երկրպագուները արձագանքում են իմ հայտնվելուն: Սովորաբար դա ուղեկցվում է վիրավորանքի կամ երգերի տեսքով... Արդյունքում՝ ես պարզապես ողջունում եմ նրանց, իսկ նրանք ցանկանում են ինձ հետ նկարվել:
Այնպես որ, ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների շրջանում ես ինձ լավ եմ զգում: Խաղի ժամանակ ինձ չեն սիրում, միգուցե վախենում են ինձանից, կամ թիմից, բայց մինչ խաղը և դրանից հետո ինձ լավ են վերաբերվում», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու