«Արարատ»-ն ուժերը կչափի ռուսական «Արմավիր»-ի հետ
Սպորտ
«Արարատ»-ը շարունակում է պայմանավորվածություններ ձեռք բերել ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Փետրվարի 24-ին մեր թիմը կխաղա Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող «Արմավիր» թիմի հետ, որն այդ օրերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզաբազայում:
Նշենք, որ «Արմավիր»-ը գլխավորում է 45-ամյա հայազգի մասնագետ Արսեն Պապիկյանը: Մրցաշրջանի առաջին կեսից հետո ռուսական թիմը ՊՖԼ-ի հարավային գոտում գտնվում է երկրորդ հորիզոնականում և պայքարում ՖՆԼ-ի ուղեգրի համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու