Կարծում եմ՝ Թրամփը մի քիչ մեծամիտ տղա է. Գեղարդ Մուսասի
Սպորտ
Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին (ծնվել է Իրանում) UFC 210-ի շրջանակներում ուժերը պետք չափի ամերիկացի Քրիս Վայդմանի հետ: Մենամարտը նախատեսված է ապրիլին:
Մուսասին անդրադարձել է ԱՄՆ նախագահի` Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրին, որը նախատեսում է միառժամանակ արգելել 7 երկրի քաղաքացիների մուտքը՝ Միացյալ Նահանգներ:
«Ունեմ հոլանդական անձնագիր ու վիզա, սակայն այդ դեպքում էլ է հնարավոր՝ խնդիրներ առաջանան: Փաստաբաններն աշխատում են այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ Թրամփը մի քիչ մեծամիտ տղա է և քիչ պատկերացում ունի քաղաքականության մասին»,- Մուսասիի խոսքը մեջբերում է Fansided.com-ը:
Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-ին ստորագրած հրամանագրով՝ 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու